Որոտանի կասկադ ՀԷԿ–ի գույքի վաճառքը կարող է էլեկտրաէներգիայի սակագների աճի հանգեցնել. Սաֆարյան
20.08.2014,
15:20
«Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի վաճառքը կարող է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հանգեցնել, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի վաճառքը կարող է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հանգեցնել, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Ես ընդհանրապես դեմ եմ վաճառքին` դա պետք է պետական սեփականություն լինի, քանի որ Հայաստանում ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող համակարգն է»,– չորեքշաբթի ասաց Սաֆարյանը ։
Նա նշեց, որ այժմ Որոտանի կասկադ ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 6.8 դրամ մեկ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի դիմաց, սակայն վաճառքից հետո նոր սեփականատերը կարող է բարձրացնել գինն առնվազն 20 տոկոսով։
2014 թվականի հունվարի 29-ին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, որի համաձայն Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։
Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։
Մինչև ընկերության վաճառքը բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր պետությանը։
Հայաստանի բնակիչներն օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի համար վճարում են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած նոր սակագներով։ Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանվել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: ($1 – 408,2 դրամ)։ -0-