Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

12.08.2019, 16:38
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ երկօրյա «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ:
  Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ երկօրյա «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ֆորումին մասնակցում էին Ռուսաստանյան ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) ներկայացուցիչները, «ՎՏԲ» խմբի ԱՊՀ և Վրաստանի դուստր Բանկերի, ԱՊՀ-ում և Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ինովացիոն մոտեցումներ և թվայնացման լուծումներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց նորարարական լուծումները քարտային ոլորտում:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ՝ լավագույն ինովացիոն start-up լուծում թեմայով, որի հաղթողը դարձավ Armenian Assembly հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը, որը ներկայացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Armenia Guide տուրիստական հավելվածի նպատակն է ընդարձակել Հայաստանի տուրիզմի շուկայի ծավալները`օգտագործողների փորձի ամբողջական ցիկլի տրամադրման նպատակային բովանդակության ապահովման և բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտերի ստեղծման օգնությամբ։

Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն: Ծրագրի նպատակն է ընդարձակել Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկները՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play:

   Հավելվածում առկա վիրտուալ տուրիստական քարտը հաճախորդներին (պարզապես զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, ինչպես նաև տեղի բնակիչներին) տալիս է հնարավորություն`

·         ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն կատարված տեսազանգի միջոցով ակնթարթորեն ձևակերպել վիրտուալ քարտեր` անցնելով նույնականացում հեռահար եղանակով,

·         ստանալ հասանելիություն վիրտուալ քարտի միաժամանակ 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR),

·         տուրիստական նպատակներով արտերկրից կատարել փոխանցումներ վիրտուալ քարտին,

·         վիրտուալ քարտով վճարումներ կատարելիս ստանալ փոխանակման արտոնյալ փոխարժեք,

·         Հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց (կինոթատրոն, հյուրանոցներ, ռեստորաններ, շրջագայություններ և այլն),

·         Գործարքների դիմաց կուտակել բոնուսային միավորներ՝ փոխանակելով տարբեր ապրանքների հետ:

Առաջիկայում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ Armenian Guide հավելվածը կգործարկվի ՎՏԲ-Հայաստան Բանկում` հետագայում ՎՏԲ Խմբի այլ դուստր բանկերում տարածման հնարավորությամբ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–