Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

28.04.2020, 13:52
Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է տարեցների համար` կենսաթոշակառուներն այլևս ստիպված չեն լինի այցելել Բանկ իրենց կենսաթոշակային քարտերը ստանալու համար։   Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կենսաթոշակառուների քարտերը ՀՀ ամբողջ տարածքում կառաքվեն անվճար և քարտապաններին կհանձնվեն՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերն ու առողջապահության նախարարության ցուցումները»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Բանկից հայտնում են, որ առաքումն իրականացնելիս պահպանվում են տեղեկատվական անվտանգության բոլոր չափանիշները։ Մեր սիրելի կենսաթոշակառու հաճախորդներին անհրաժեշտ է միայն ձեռքի տակ ունենալ անձնագիր։

«Հիշեցնենք՝ Բանկը, հետևելով պարետի ցուցումներին, ամբողջ օրվա ընթացքում և հատկապես ժամը 10։00-12։00-ը 60 տարեկանից բարձր անձանց սպասարկում է արտահերթ՝ նրանց առողջությունը չվտանգելու համար»,- հաղորդում են բանկից:

Հոգ տանելով բոլոր հաճախորդների մասին՝ Բանկը խորհուրդ է տալիս բանկային գործարքներն իրականացնել հեռավար եղանակով՝ IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ի, Idram հավելվածի միջոցով, իսկ կանխիկով գործարքների համար օգտվել IDBanking 24/7 գոտիներից։

Հեռահար սպասարկումից օգտվելու հարցում օգնե՛նք նաև տարեցներին։

Idram հավելվածը ներբեռնեք այստեղ:

Հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անցեք արագ սինքրոնացում։

IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ  առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-