Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանը նորից կընտրվի «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների խորհրդի անդամ

01.06.2012, 14:23
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից կառաջադրվի ռուսական «Սիստեմա» ԲՖԿ-ի Տնօրենների խորհրդում, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից կառաջադրվի ռուսական «Սիստեմա» ԲՖԿ-ի Տնօրենների խորհրդում, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:

Հունիսի 30-ին բաժնետերերի ժողովի ժամանակ քվեարկության համար թեկնածուների ցուցակում 13 թեկնածու է, նույնքան տեղ կլինի տնօրենների նոր խորհրդում:

Մյուս թեկնածուներն են՝ KPMG նախկին նախագահ Ռոջեր Մանինգսը, Alcatel հեռահաղորդակցական ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուչուկը, «Վիմ-Բիլ-Դանա»-ի համահիմնադիր Դավիթ Յակոբաշվիլին, ԲՖԿ հիմնադիր և խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ համատերեր  Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյովը և Եվգենի Նովիցկին, «Սիստեմայի» նախագահ Միխայիլ Շամոլինը:

Խորհրդում «նորեկներն» են՝ Investcorp-ի նախկին կառավարիչ տնօրեն Բրայան Դիկկին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կրեկեն և Barclays Capital-ի փոխնախագահ Մարկ Հոլցմանը: 

Քոչարյանը Տնօրենների խորհրդի անդամ է և «Սիստեմա» ԲՖԿ բաժնետեր՝ 0,0009% մասնաբաժնով:--0--