Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը

11.04.2025, 16:06
Պատկերացրեք մի իրականություն, որտեղ ոչ մի հավելյալ վայրկյան չեք ծախսում երկրորդական հարցերի վրա. Ձեր աչքի առջև է այն ամենը, ինչ կարևոր է
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Պատկերացրեք մի իրականություն, որտեղ ոչ մի հավելյալ վայրկյան չեք ծախսում երկրորդական հարցերի վրա. Ձեր աչքի առջև է այն ամենը, ինչ կարևոր է: Ամեն ինչ ունի Ձեզ առավելագույնս հարմարեցված դասավորություն: Դուք եք ընտրում՝ ինչ տեսնել և ինչ տեսքով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ծանո՞թ է… Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր անհատ ձգտում է անհատականացվածության՝ նույնիսկ եթե խոսքը ֆինանսական միջավայրի մասին է:

Անհատականացում. Սա Ձեր բանկինգն է Ձեր կանոններով

Դասական մոբայլ բանկինգը ստատիկ միջավայր է՝ պրոդուկտների և ծառայությունների ստատիկ դասավորությամբ: Բանկն է թելադրում խաղի կանոնները՝ առաջարկելով վիճակագրական միջին տվյալների վրա հիմնված տեսք և անտեսելով հաճախորդի՝ Ձեր ֆինանսական փորձառությունը: Եթե մոբայլ հավելվածի գլխավոր էկրանին խոշոր տառերով ներկայացված է, ասենք, ավտոմեքենայի կայանումը, Դուք չեք կարող փակել այդ դաշտը կամ ձևափոխել՝ անգամ եթե ավտոմեքենա չունեք:

Անհատականացված բանկինգը Ձեզ հնարավորություն է տալիս անձամբ ձևավորել ինտերֆեյսը և ձևափոխել ֆինանսական կարիքների փոփոխության դեպքում:

McKinsey-ի ուսումնասիրության համաձայն, սպառողների 71%-ը ցանկանում է անհատականացված ու անվտանգ մոբայլ բանկինգ, իսկ 76%-ը նշում է, որ կհիասթափվի և ավելի ճկուն բանկ կտեղափոխվի, եթե այդպիսի առաջարկ չստանա: Կոնվերս Բանկը մտադիր է անհատականացված բանկինգով ապահովել իր բոլոր հաճախորդներին:

Անհատականացված բանկինգի՝ Կոնվերս Բանկի օրակարգը

Կոնվերս Բանկը, գնահատելով յուրաքանչյուր հաճախորդի անհատականությունը և ցանկանալով նրա համար ապահովել լավագույն փորձառություն, առաջիկայում շուկային կներկայանա նոր հավելվածով՝ ոչ միայն փոխված ինտերֆեյսով, այլև անհամեմատ ավելի պարզ ու կանաչ օրակարգով՝ էլեկտրոնային քաղվածքների, տեղեկանքների ու տեղեկությունների տրամադրման հնարավորությունով:

Trusted device-ի շնորհիվ այն կշարունակի լինել Հայաստանում ամենաանվտանգներից մեկը՝ արգելափակելով Բանկում չնույնականացված գաջեթներից օգտահաշիվ մուտքը և զրոյացնելով ֆինանսական զեղծարարությունների հնարավորությունը:

Մի խոսքով, պատրաստվեք բացահայտել բանկինգի նոր դարաշրջանը Կոնվերս Բանկի հետ, որտեղ ուշադրության կենտրոնում Դուք եք և Ձեր՝ «ուզում եմ»-ը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: