Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին

10.09.2025, 19:04
Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ և ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ և ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ:

ՎԶԵԲ «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ներդրված պրոդուկտից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք: Ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև էլեկտրամոբիլների և արևային կայանների ձեռքբերմանը։

«Կանաչ ֆինանսավորումը» Կոնվերս Բանկի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկն է: Բանկը կարևորում է բիզնես միջավայրի կայուն զարգացումը՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական աճին, այլև ունեն դրական բնապահպանական ազդեցություն՝ մեղմելով տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա»,-ասել են Բանկում:

Վարկը տրամադրվում է մինչև 3 մլն ԱՄՆ դոլարի կամ համարժեք ՀՀ դրամի կամ Եվրոյի չափով, առավելագույնը 84 ամիս ժամկետով։ Պրոդուկտի շրջանակում որոշ տեխնոլոգիաների ներդրումների համար հնարավոր է մինչև 15% ֆինանսական խրախուսում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։