«Բաց դռների օրեր» կանցկացվեն Երևանի կոնյակի գործարանում դեկտեմբերի 20-ին և 21-ին` Ամանորյա տոներին ընդառաջ
19.12.2014,
19:50
Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Բաց դռների օրեր» կանցկացվեն Երևանի կոնյակի գործարանում` Ամանորյա տոներին ընդառաջ, հաղորդում է ԵԿԳ–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Բաց դռների օրեր» կանցկացվեն Երևանի կոնյակի գործարանում` Ամանորյա տոներին ընդառաջ, հաղորդում է ԵԿԳ–ի մամուլի ծառայությունը։
«Միայն նշված երկու օրերին միջոցառման շրջանակներում այցելուների համար բաց կլինի Երևանի կոնյակի գործարանի գանձարանը, որտեղ ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակների ողջ պատմությունը մարմնավորող հավաքածուն՝ նախորդ դարասկզբի շշալցված անդրանիկ նմուշներից մինչև մեր օրերի արտադրանք», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, շրջայցը կներառի այցելություն հնեցման մառան, նախագահական տակառների սրահ, ինչպես նաև արտադրության ամբողջ գործընթացը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութի դիտում:
Հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 20–ին և 21–ին` ժամը 10:00-ից մինչև 17:00, Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: Մուտքն ազատ է:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ–ն ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ –0–