Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Sky Aviation–ը նախատեսում է գործարկել հինգ ռուսական SSJ-100

09.01.2013, 11:30
Ինդոնեզիայի Sky Aviation ավիաընկերությունը, որը Հարավ–Արևելյան Ասիայում առաջինն է դարձել Sukhoi SuperJet-100 (SSJ-100) նոր ռուսական ուղևորատար ինքնաթիռի պատվիրատուն, մտադիր է արդեն 2013թ.–ին գործարկել անմիջապես հինգ նման ինքնաթիռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Jakarta Post թերթին։
Sky Aviation–ը նախատեսում է գործարկել հինգ ռուսական SSJ-100
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինդոնեզիայի Sky Aviation ավիաընկերությունը, որը Հարավ–Արևելյան Ասիայում առաջինն է դարձել Sukhoi SuperJet-100 (SSJ-100) նոր ռուսական ուղևորատար ինքնաթիռի պատվիրատուն, մտադիր է արդեն 2013թ.–ին գործարկել անմիջապես հինգ նման ինքնաթիռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Jakarta Post թերթին։

«Առաջին «Սուխոյը» կժամանի հունվարի կեսին. և մենք ակնկալում ենք, որ այն շարք կմտնի փետրվարին` Մակասարը (Սուլավեսի կղզու հարավում գտնվող քաղաք) կապելով Սորոնգ և Ջայապուրա քաղաքների հետ։ Երկրի արագ տնտեսական աճի արդյունքում ավիափոխադրումների պահանջներն ավելանում են տարեցտարի, և մենք վստահ ենք, որ կկարողանանք օգտվել այդ աճող պահանջարկից և ամրապնդել մեր դիրքերը ինդոնեզական ավիացիայում»,– պարբերականին հայտնել է Sky Aviaton մարքեթինգի տնօրեն Սուտիտո Զայնուդինը (Sutito Zainudin)։

Alenia Aermacchi մասնակցությամբ «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռները» ՓԲԸ–ի կողմից արտադրվող SSJ100–ի նոր սերնդի 100 տեղանոց ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 2008թ.–ի մայիսի 19–ին։ –0–