Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները (ՎԻԴԵՈ)

21.04.2025, 11:22
Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները:

Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:

«Ակբա Լիզինգը՝ լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրում ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:  

«Ակբա Լիզինգի հետ   համագործակցում ենք արդեն բավական երկար ժամանակ, ունենք նշանակալի ցուցանիշներ գրանցած, այս էքսպոյի շրջանակում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ․ ցանկացած ձեռքբերման համար ունենք հավելյալ 3% զեղչ, ինչպես նաև առաջին տարվա համար անվճար Կասկո և գույքի   ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։

«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% և դրամի դեպքում` 4% և ավելի»,– նշել է Ձիլլի գրուպ ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում