Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը բարձր վստահություն է վայելում Հայաստանում. Legal 500–ի վարկանիշը
06.05.2015,
13:36
Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս ընկերությունը ընդգրկվել է «Legal 500»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 2015թ.-ի վարկանշային աղյուսակում՝ որպես «բարձր վստահություն վայելող» ընկերություն Հայաստանում, հայտնում է Grant Thornton ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս ընկերությունը ընդգրկվել է «Legal 500»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 2015թ.-ի վարկանշային աղյուսակում՝ որպես «բարձր վստահություն վայելող» ընկերություն Հայաստանում, հայտնում է Grant Thornton ընկերության մամուլի ծառայությունը։
Ուղեցույցի շուկայական վերլուծության արդյունքների համաձայն, Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը «բարձր է գնահատված ի շնորհիվ հարկային, կորպորատիվ, միաձուլումների և ձեռքբերումների, բանկային և ֆինանսական ոլորտներում ցուցաբերած «գործարար գրագիտության»:
Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը մասնագիտացված իրավաբանների, հարկային և հաշվապահական խորհրդատուների խումբ է և հայաստանյան շուկայի իրավաբանական և հարկային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն իր հաճախորդներին, այդ թվում միջազգային, տեղական և արտասահմանյան ընկերություններին, մասնավոր և հանրային ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, առաջարկում է իրավաբանական և հարկային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ:
««Legal 500»-ի վարկանշային աղյուսակը հիմնված է երկրի իրավաբանական ծառայությունների շուկայի մասնագիտական ուսումնասիրության և իրավաբանական ընկերությունների գնահատման վրա, որի հիմքում ընկած են առաջարկվող ծառայությունների որակը և շրջանակը: Հաշվի են առնվում նաև հաճախորդների արձագանքները, և հետևաբար մեր ոլորտում այն համարվում է ամենահեղինակավոր վարկանշային աղյուսակներից մեկը», – նշել է ընկերության տնօրեն-բաժնետեր Հակոբ Թադևոսյանը:
Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել իր հաճախորդներին հավատարմության և իրենց բիզնեսի զարգացման գործընթացում ցուցաբերած աջակցության արժևորման համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել խորհրդատուների թիմին, ովքեր հետևողականորեն գերազանց որակ են ապահովում մատուցվող ծառայություններում։
Ընկերության մասնագետները հաճախորդներին տրամադրում են ռազմավարական և խորհրդատվական ծառայություններ, որոնք օգնում են նրանց, համակարգված մոտեցում ցուցաբերելով, հասնել իրենց ներդրումային նպատակներին: Ընկերությունը ծառայություններ մատուցելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ լավագույն խորհրդատվությունը պետք է տրամադրվի տեղական գործարար միջավայրի և մշակույթի գիտակ փորձագետների կողմից:
The Legal 500–ն առաջատար միջազգային հրատարակություն է, որը 1987թ.–ից ի վեր ամեն տարի ուսումնասիրում է աշխարհի 106 երկրների իրավաբանական շուկաները։ Իրավաբանական ընկերությունների վարկանիշը կազմվում է` ըստ իրավունքի տարբեր ոլորտների` դատական վեճեր, հակամենաշնորհային իրավունք, աշխատանքային իրավունք, կորպորատիվ իրավունք, բանկային և ֆինանսական իրավունք, ծովային և տրանսպորտային իրավունք, էներգետիկա և բնական ռեսուրսներ, մտավոր սեփականությունը, անշարժ գույք և հարկեր։ Ուղեգրի գնահատականներն ու առաջարկները հիմնվում են անկախ հետազոտությունների և իրավաբանական ընկերությունների հարցաթերթիկների կազմման, ինչպես նաև նրանց հաճախորդների և մրցակից ընկերությունների ներկայացուցիչների հարցման վրա։ –0–