FlyGeorgia–ն կսկսի դեպի Երևան չվերթներ իրականացնել օգոստոսի երկրորդ շաբաթից
26.07.2013,
15:09
FlyGeorgia ավիաընկերությունը հաջորդ ամսվանից մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Երևան և Ակտաու (Ղազախստան), հայտնում է routes-news.com պորտալը` հղում անելով ավիափոխադրողի կոմերցիոն նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. FlyGeorgia ավիաընկերությունը հաջորդ ամսվանից մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Երևան և Ակտաու (Ղազախստան), հայտնում է routes-news.com պորտալը` հղում անելով ավիափոխադրողի կոմերցիոն նախագահին։
«Թբիլիսիում գտնվող FlyGeorgia–ն ծրագրում է Ակտաու և Երևան թռիչքներ սկսել օգոստոսի երկրորդ կեսից, ասաց ավիափոխադրողի կոմերցիոն տնօրեն Շիին Թոմասը»,– նշվում է կայքում։
Դեպի Երևան չվերթերը կիրականացվեն շաբաթական վեց անգամ։ Թոմասը պորտալին հայտնել է նաև, որ ավիաընկերությունը մտադիր է ներդնել 50–տեղանոց CRJ200 ինքնաթիռ։
Այս պահին FlyGeorgia–ն շահագործում է A319 և A320 ինքնաթիռներ։
FlyGeorgia–ն Վրաստանի մասնավոր ավիաընկերություն է։ Տեղակայված է Թբիլիսի քաղաքում։ Առաջին չվերթն իրականացրել է 2012 թվականի օգոստոսի 3–ին։ -0-