Magoyan CoNexus ընկերությունը միանում է «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունների #SaveBusiness հատուկ նախագծին
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Magoyan CoNexus ընկերությունն առաջարկում է իր աջակցությունը Հայաստանում գործող #SaveBusiness հատուկ նախագծին` ընկերություններին տրամադրելով գործադիր քոչինգի ծառայություններ։
«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները, Հայաստանում բիզնեսին աջակցելու նպատակով, 2020 թվականի մարտի 25-ին գործարկել են «#SaveBusiness» հատուկ նախագիծը։ Երկու գործակալությունների կայքերում (www.arka.am և www.newsarmenia.am) հրապարակվում են ընկերությունների ղեկավարների հարցազրույցներ, որոնք հայտնվել են ոչ այնքան լավ դրության մեջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ներկայացվում են նրանց տեսլականն ու նոր ծառայությունները, որոնք ներդրվում են սոցիալական «մեկուսացման» դեմ պայքարելու նպատակով։
«Մի կողմից, Բիզնեսի վարման, թիմերի աշխատանքների վերակազմակերպման մարտահրավերներով լի, մուս կողմից գործարար անորոշությամբ և անկայունությամբ բնութագրվող այս ժամանակներում մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանում գործարարությունը և ձեռնարկատիրությանը սատարելու գործում», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Magoyan CoNexus ընկերությունը ս.թ. ապրիլ ամսվա ընթացքում առաջարկում է իր աջակցությունը` անվճար առցանց հանդիպման հրավիրելով գործադիր քոուչ Նունե Մագոյանի հետ։
«Ձեր թիմերերի ղեկավար անդամներին մենք կսատարենք դիմակայել իրենց անհատական-մասնագիտական, Ձեր թիմային կամ ինստիտուցիոնալ մարտահրավերների լավագույն լուծումները գտնելու գործընթացում։ Ինչպե՞ս։ Մենք կքննարկենք, կձևակերպենք, կկանգնենք պատասխանները միասին գտնելու արդյունավետ ճանապարհին, մենք նրանց կուղեկցենք դրանց իրականացման ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Magoyan CoNexus–ը առաջարկում են կազմակերպությունների, թիմերի, ղեկավար-առաջնորդների աշխատանքների վերակազմավորման խորհրդատվության, գործադիր քոչինգ և նոր պայմաններին հարիր Առաջնորդության հմտությունների զարգացում։
Magoyan CoNexus E.I. հիմնադրվել է Շվեցարիայի Համադաշնությունում 2016 թվականին, Ընկերության անհատական հաճախորդները սփռված են Չինաստանից մինչև Կանադա։ Ընկերությունն աշխատում է առանձնահատուկ ներուժ ունեցող անհատ մասնագետների հետ՝ առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության, բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ընկերությունն աշխատել է միջազգային ասպարեզում ակտիվ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունների ղեկավարների և նրանց թիմերի հետ, ինչպես նաև ՀՀ-ում կրթության, առողջապահության և այլ ոլորտների խոշոր կառույցների հետ։
Հավելյան տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ`https://www.linkedin.com/company/mconexus/?viewAsMember=true կամ գրել connect@mconexus.com էլեկտրոնական հասցեին։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում, գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում մտնում են նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիների teleсom.arka.am և ֆինանսաբանկային armbanks.am պորտալները:
«ԱՌԿԱ»-ի տեղեկատվության աղբյուրները հայկական պետական կառույցներն են, հեղինակավոր բանկերը և ընկերությունները, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները։ 2000թ. արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը աշխատում է տեղեկատվական հարթակում 2005 թվականից և հայկական լրատվական շուկայի առաջատարների թվում է:
Գործակալությունը համարվում է հայկական ԶԼՄ-ների ամենաշատ մեջբերվող աղբյուրներից մեկը, ներկայումս Facebook-ում ունի 150 հազար հետևորդ, ինչն ապահովում է օրական 250 հազարից ավելի դիտում։ 2019 թվականին գործակալությունը գործարկել է www.foodandwine.am պորտալը ճանապարհորդությունների, խոհանոցի և տարբեր երկրների գաստրոնոմիկ ավանդույթների մասին։–0–