Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մայք Ռուբինոն՝ Forward Global-ի գործընկերը, հանդես կգա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովին

Երեկ, 17:43
2026 թվականի մարտի 3-ին Երևանում  կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը
Մայք Ռուբինոն՝ Forward Global-ի գործընկերը, հանդես կգա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մարտի 3-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում, կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը երկրի ֆինանսական և ներդրումային համայնքի համար։ Համաժողովի կազմակերպիչն է Freedom Broker Armenia-ն։ Միջոցառումը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրի ներքո և կհամախմբի պետական կառույցների ներկայացուցիչների, բիզնեսի, միջազգային փորձագետների, ներդրողների և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների։

Համաժողովի հաստատված միջազգային խոսնակների շարքում է Մայք Ռուբինոն՝ միջազգային խորհրդատվական Forward Global ընկերության գործընկերը և Դոնալդ Ջ. Թրամփի ընտրարշավի նախկին ավագ խորհրդականը։ Համաժողովի շրջանակում նա հանդես կգա հատուկ ելույթով՝ ներկայացնելով իր տեսլականը համաշխարհային տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ազդում են ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման վրա։

Համաժողովը կդառնա հարթակ՝ քննարկելու համաշխարհային ֆինանսական համակարգի վերափոխման և այդ գործընթացներում Հայաստանի դերի հետ կապված ռազմավարական հարցերը։ Քննարկումների կենտրոնում կլինեն փոքր տնտեսություններում կապիտալի շուկաների զարգացումը, նոր ներդրումային հնարավորությունները, ֆինանսական ոլորտի թվայնացումը, ինչպես նաև կայուն տնտեսական աճի խթանման գործիքները։

Համաժողովի գործարար ծրագիրը կանդրադառնա երկրի ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային ուղղություններին և հեռանկարներին։ Ամենալայնածավալ միջոցառումը կլինի «Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների պրիզմայով» թեմայով լիագումար նիստը։

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված ներքին ներդրողների զարգացմանը և կապիտալի շուկա ընկերությունների ներգրավմանն ուղղված մեխանիզմներին։

Համաժողովը կեզրափակվի «Մարդկային կապիտալն ու ապագայի ֆինանսները» աշխատանքային նիստով, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու միջոցառման ոչ պաշտոնական միջավայրում։

Միջոցառման մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում։

Համաժողովի մասին

Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական ​​մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ 

Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։