Մոտ 10 ընկերություններ կբացվեն Հայաստանի «Մերիդիան» ԱՏԳ տարածքում մինչև տարեվերջ
18.05.2015,
17:27
Մոտ 10 ընկերություններ կբացվեն Հայաստանի «Մերիդիան» ԱՏԳ տարածքում մինչև տարեվերջ, երկուշաբթի լրագրողներին ասաց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոտ 10 ընկերություններ կբացվեն Հայաստանի «Մերիդիան» ԱՏԳ տարածքում մինչև տարեվերջ, երկուշաբթի լրագրողներին ասաց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան։
Ըստ նրա` ԱՏԳ–ն արդեն պատրաստ է պոտենցիալ ներդրողների առաջարկությունների փաթեթը կառավարության հավանությանը ներկայացնելուն։
«Մենք նախնական պայմանավորվածություններ ունենք, որոնք այս պահին հստակեցվում են, և ծրագրվում է, որ մինչև տարեվերջ ԱՏԳ տարածքում կսկսեն գործել մոտ 10 ընկերություններ, որոնք կստեղծեն մոտ 300-500 աշխատատեղեր»,– ասաց Մանուկովան։
Նա նշեց, որ առաջարկությունների փաթեթներն արդեն ուղարկվել են կառավարություն, որը պետք է դրանք քննարկի սահմանված կարգով։ Միաժամանակ ներդրումների ծավալն առայժմ չի նշվում` հաշվի առնելով առևտրային գաղտնիքը։
Ըստ նրա` տվյալ պահին ԵՏԳ–ին մասնակցելու հայտեր են ներկայացրել միայն արտասահմանյան ընկերությունները, միաժամանակ հայկական ընկերությունները նույնպես կարող են անցնել ԱՏԳ, բայց նոր ռեսուրսների և իրացման շուկաների ներդրման միջոցով, ոչ թե սեփական բիզնեսը փակելու միջոցով։
«Բոլոր ներդրողներն առանձնահատուկ և յուրահատուկ են, իսկ մեր գլխավոր խնդիրը նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումն է»,– ասաց Մանուկովան։
Նա նշեց նաև, որ «Մերիդիան» ԱՏԳ–ն ոչ միայն հարկային արտոնյալ դաշտում աշխատելու, այլ նաև համաշխարհային այլ ԱՏԳ–ների հետ գործակցելու, գործընկերներ որոնելու, դիզայներներ ներգրավելու հնարավորություն է ընձեռում, ինչի արդյունքում կարող են ստեղծվել նոր ապրանքներ կամ նույնիսկ ընկերություններ և ապրանքանիշներ։
Հայաստանի կառավարությունը 2014 թվականի փետրվարի 27–ի նիստում հաստատել է Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և «Մերիդիան» ՓԲԸ–ն ԱՏԳ կազմակերպիչ ճանաչելու մասին որոշումը։ «Մերիդիան» ԱՏԳ–ի ստեղծման ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն դոլար։ ԱՏԳ գոյության առաջին երեք տարում ծրագրվում է ներգրավել 120-150 արտասահմանյան ընկերություն և ստեղծել մինչև 2000 հազար աշխատատեղ` ապահովելով տարեկան 200-250 մլն գումարի արտադրանքի արտահանում։ Արտահանման նախնական պայմանագրեր են ստորագրել ութ ընկերություններ Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլ երկրներ։ -0-