Մետաղագործական միացյալ ընկերությունը «100 լավագույն մենեջեր» նախագծի եզրափակիչ փուլն է անցկացրել
30.10.2012,
11:58
Մետաղագործական միացյալ ընկերությունը ամեն տարի անցկացվող «ՄՄԸ-ի 100 լավագույն մենեջերները» նախագծի եզրափակիչ փուլն անցկացրել է Հայաստանում, տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մետաղագործական միացյալ ընկերությունը ամեն տարի անցկացվող «ՄՄԸ-ի 100 լավագույն մենեջերները» նախագծի եզրափակիչ փուլն անցկացրել է Հայաստանում, տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
«Այս տարի «100 լավագույն մենեջեր» ծրագրի եզրափակիչը կայացավ Հայաստանում» Կորպորատիվ մրցույթն արդեն ինը տարեկան է, և ամեն տարի մրցույթի անցկացման աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում: Եզրափակիչ դուրս եկած մենեջերները եղել են Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Ավստրիայում և այլ երկրներում: Այժմ ընկերության խորհրդանշական «ճանապարհորդական գրքում» տեղ է գտել նաև Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լավագույն մենեջերների այցը սկսվել է արդյունավետ համագործակցության հարցերի քննարկումից: Այս թեմայով համաժողով է անցկացվել, որը կազմակերպել էր Մետաղագործական միացյալ ընկերության տնօրինությունը: Նպատակն էր ընկերության մենեջերներին ցույց տալ արդյունավետ անձնակազմի կառավարման պատրաստի փուլը:
Մենեջերների հայաստանյան այցի գլխավոր իրադարձություններից մեկը դարձավ Էջմիածին կատարած այցը, որտեղ նրանց հրավիրել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մետաղագործական միացյալ ընկերությունը առաջատար էներգետիկ, տրանսպորտային ու արդյունաբերական ընկերությունների համար արտադրանք տվող ռուսական խոշոր արտադրողներից մեկն է: Ստեղծվել է 1992 թվականին: Մետաղագործական միացյալ ընկերությունը թողարկում է տարբեր նշանակության խողովակներ, երկաթուղային անիվներ:--0-