Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Մի խումբ հայազգի գործարարներ «Հայ գործարարների ասոցիացիա» են հիմնել

06.09.2019, 14:19
Մի խումբ հայազգի գործարարներ «Տաշիր»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
Մի խումբ հայազգի գործարարներ «Հայ գործարարների ասոցիացիա» են հիմնել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մի խումբ հայազգի գործարարներ «Տաշիր»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Դա, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտնի է դառնում «ՍՊԱՐԿ–Ինտերֆաքս» համակարգից։

Ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, Կարապետյանը կառույցի նախագահն է։

Բացի Կարապետյանից, ասոցիացիայի հիմնադիրների թվում են` Ֆորա–բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»–ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրողի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և այլք։ -0-