Omnicom Group–ը և Publicis Groupe–ը գովազդային խոշորագույն հոլդինգ են ստեղծել
30.07.2013,
15:02
Omnicom Group Inc. նյույորքյան գովազդային հոլդինգը և ֆրանսիական մրցակից Publicis Groupe SA–ն հայտարարել են միաձուլման մասին։ Այդ տեղեկությունը հրապարակվել է Omnicom կայքում։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Omnicom Group Inc. նյույորքյան գովազդային հոլդինգը և ֆրանսիական մրցակից Publicis Groupe SA–ն հայտարարել են միաձուլման մասին։ Այդ տեղեկությունը հրապարակվել է Omnicom կայքում։
Նոր հոլդինգը կկոչվի Publicis Omnicom Group։ Աշխարհի խոշորագույն գովազդային գործակալությունը ղեկավարում է Omnicom–ի գլխավոր տնօրեն Ջոն Ռենը և Publicis–ի ղեկավար Մորիս Լևին, նրանք կկառավարեն ընկերությունը որպես համատնօրեններ։
Միաձուլումը թույլ կտա հոլդինգին ամրապնդել իր դիրքերն աճող ասիական և լատինաամերիկյան շուկաներում։ Սակայն ընկերությունների միավորումը կարող է հանդիպել ԱՄՆ–ի և Եվրամիության հակամենաշնորհային մարմինների դիմակայությանը։ Դա միակ խնդիրը չէ` միաձուլումից հետո այնպիսի ընկերությունները, ինչպես Coca-Cola–ն և PepsiCo–ն, McDonald's –ը և Taco Bell–ը, Johnson & Johnson–ը ու Procter & Gamble–ը, կլինեն գովազդային նույն «ծածկույթի» տակ այն դեպքում, երբ նրանք մրցակիցներ են, հայտնում է rbc.ru–ն։
Omnicom Group–ը, որի կենտրոնակայանը Նյու Յորքում է, ունի գովազդային ցանցեր` BBDO Worldwide, DDB Worldwide Communications Group–ը և TBWA Worldwide–ը։ Փարիզյան Publicis Groupe SA–ն կառավարում է համանուն գործակալությունը, ինչպես նաև Leo Burnett Worldwide, Saatchi & Saatchi и DigitasLBi–ն։ Միավորված ընկերության համախառն տարեկան եկամուտը պետք է կազմի մոտ 23 մլրդ դոլար։ Այսպիսով, շուկայի ներկայիս առաջատար, լոնդոնյան WPP PLC–ն, կլինի երկրորդ տեղում։ -0-