Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

17.10.2018, 10:28
Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկ ՓԲԸ-ին շնորհեց ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ։
Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկ ՓԲԸ-ին շնորհեց ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է բանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի, ակտիվների բարձր որակը և հնարավոր կորուստների կանխարգելման կարողությունը, կապիտալի համարժեքության ցուցանիշը, կայուն ֆինանսավորումը և իրացվելիության բարձր մակարդակը: Միևնույն ժամանակ, ըստ Moody’s-ի կանխատեսելի ապագայում բանկի ակտիվների որակը ընդհանուր առմամբ կմնա կայուն, ինչին նպաստում է նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը (վարկանիշ՝ B1, դրական), իսկ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում կգրանցվի տեղական արժույթի դիրքի կայուն պահպանում:

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, էական ազդեցություն է ունեցել Ինեկոբանկի բաժնետերերի կառուցվածքը, հատկապես այն հանգամանքը, որ Բանկի սեփական կապիտալի ավելի քան 30 տոկոսը վերահսկվում է այնպիսի անվանի միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և agRIF Cooperatief U.A հոլանդական ֆինանսական կազմակերպությունը: 

«Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է ոչ միայն բանկի կայունությունը, այլև դրական զարգացման միտումները։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշին և հանդիսանում է մասնավոր կազմակերպության վարկանիշի հնարավոր լավագույն ցուցանիշ։ Վարկանիշի հիմքում ընկած է մասնավորապես տնտեսական կայուն աճի սպասումներ (Moody's ի կանխատեսումներով ՀՆԱ- ի աճը 2018 թվականին կկազմի 6%), ինչը ստեղծում է բարենպաստ գործարար պայմաններ նոր վարկային պրոդուկտների համար», - նշում է Ինեկոբանի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ինեկոբանկին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկության կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

-   2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

-   2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

-   2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

-   2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

-   2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:–0–