Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

04.09.2019, 12:57
Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշերը։
Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի  վարկանիշը բարձրացրել է Ba3

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշերը, մասնավորապես. 

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2: 

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`

  • ակտիվների բարձր որակով
  • ամուր դիրքով ըստ կապիտալի
  • բարձր շահութաբերությամբ և
  • իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–