Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

17.06.2026, 17:47
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

 ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

 Միաժամանակ, Moody’s-ը վերահաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA վարկանիշը b2 մակարդակում, տեղական արժույթով և արտարժույթով կարճաժամկետ ավանդների NP վարկանիշը, ինչպես նաև կոնտրագենտի ռիսկի վարկանիշը (CRRs) B1/NP և կոնտրագենտի ռիսկի գնահատականը (CR Assessment) B1(cr)/NP(cr) մակարդակներում:

Վարկանիշների վերահաստատումն արտացոլում է Յունիբանկի ակտիվների որակի էական բարելավումը, կայուն շահութաբերությունը և շուկայական ֆինանսավորման աղբյուրներից սահմանափակ կախվածությունը։