BMW–ն հայտնում է ավտոմեքենաների ռեկորդային վաճառքի մասին 2012 թ.–ին
10.01.2013,
20:22
BMW խմբի գործարաններում արտադրված ավելի քան 1.845 միլիոն ավտոմեքենաներ վաճառվել են 2012 թվականին, բայց դա 10.6 տոկոսով ավելի է, քան 2011 թվականին, որը մինչև վերջին ժամանակները ռեկորդային էր համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով կոնցեռնի հաղորդագրությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. BMW խմբի գործարաններում արտադրված ավելի քան 1.845 միլիոն ավտոմեքենաներ վաճառվել են 2012 թվականին, բայց դա 10.6 տոկոսով ավելի է, քան 2011 թվականին, որը մինչև վերջին ժամանակները ռեկորդային էր համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով կոնցեռնի հաղորդագրությանը։
Գերմանական կոնցեռնը մասնագիտանում է BMW, MINI և Rolls-Royce մակնիշների ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ինչպես նաև շարժիչների արտադրման մեջ։ Ընկերության շտաբ–բնակարանը Մյունխենում է։
«Մենք 2013 թվական ենք մտնում բաց առագաստներով։ Եվ չնայած մի շարք շուկաներում ընդհանուր ծանր պայմաններին` հույս ունենք ավելացնել հետագա վաճառքները։ Էլեկտրամիացվող BMW i3–ի արտադրման մեկնարկի հետ 2013 թվականի ավարտին մենք կսկսենք BMW խմբի պատմության նոր դարաշրջանը»,– հայտարարել է հոլդինգի վարչության անդամ Յան Ռոբերտսոնը, ում խոսքն է մեջբերվում հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ BMW մակնիշի ավտոմեքենաների վաճառքների աճը 2012 թվականին կազմել է 11.6 տոկոս` 1.540 միլիոն ավտոմեքենա` նախորդ տարվա 1.380 միլիոնի դիմաց։ -0-