Ներդրողները «ԱրմենՏել» ընկերության առջև երկարաժամկետ զարգացման խնդիրներ են դնում. գլխավոր տնօրեն
27.06.2013,
19:11
Ներդրողները «ԱրմենՏել» ՓԲԸ-ի առջև երկարաժամկետ զարգացման խնդիրներ են դնում շուկայի ինչպես շարժական, . այնպես էլ ամրակցված հատվածներում, հայտարարեց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հինգշաբթի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ներդրողները «ԱրմենՏել» ՓԲԸ-ի առջև երկարաժամկետ զարգացման խնդիրներ են դնում շուկայի ինչպես շարժական, . այնպես էլ ամրակցված հատվածներում, հայտարարեց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հինգշաբթի։
«Այսօր փող ստանալն այն խնդիրը չէ, որ դրված է երկարաժամկետ ներդրողի մոտ։ Իսկ «ՎիմպելԿոմ գրուպ»-ը հենց երկու մեծ երկարաժամկետ ներդրող ունի, որոնք «երկար են խաղում»»,- ասաց Պյատախինը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Դրված նպատակներին հասնելու համար, նրա խոսքերով, ընկերությունը պետք է կատարի ընթացիկ խնդիրները և երկար աճի հիմքը դնի։
Պյատախինը նշեց, որ ընկերությունը հիանալի ներուժ ունի, որը պետք է օգտագործել, և մտադրություն հայտնեց իրականացնել ներդրումային ծրագրերը ենթակառուցվածքները լավացնելու համար, ինչպես նաև ներդրումներ կատարել մարդկային կապիտալում։
Նա միաժամանակ ձեռնպահ մնաց ներդրումների կոնկրետ ծավալներ հնչեցնելուց` դա պայմանավորելով նրանով, որ հստակ տվյալների չի տիրապետում, քանի որ գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատում է դեռ ընդամենը մեկ շաբաթ։
«Բաժնետերերի համար կարևոր է կայուն, հզոր, նոր, լավ «ԱրմենՏելը», որը կապրի առավելագույն երկար և առավելագույն երկար հետաքրքիր կլինի և նրանց, և հաճախորդների համար»,- ասաց Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: -0-