Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ներդրումներ ՝ ավելի շահավետ պայմաններով. Ամերիաբանկն իջեցնում է միջնորդավճարները (ՖՈՏՈ)

04.08.2026, 11:37
Ամերիաբանկը կապիտալի շուկայում արժեթղթերի միանվագ գնումներին ավելացնում է նաև պարբերական գնման եղանակը՝ նվազեցնելով ներդրումների միջնորդավճարը․ ՖՈՏՈ
Ներդրումներ ՝ ավելի շահավետ պայմաններով. Ամերիաբանկն իջեցնում է միջնորդավճարները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը կապիտալի շուկայում արժեթղթերի միանվագ գնումներին ավելացնում է նաև պարբերական գնման եղանակը՝ նվազեցնելով ներդրումների միջնորդավճարը։ Նախկին 5 դոլարի փոխարեն ներդրողների համար սահմանվում է ընդամենը 1 դոլար միջնորդավճար:

«Պարբերական հանձնարականը ենթադրում է 5 դոլար միջնորդավճար։ Դրանից հետո հաջորդ յուրաքանչյուր ամեն ամսվա կատարումը կլինի 1 դոլարով` 5-ի փոխարեն», - նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը 2026 թ. I կիսամյակի շուկաների ամփոփմանը նվիրված «Investor’s Day» միջոցառման ժամանակ։

Америя

«My Invest» հարթակի միջոցով ներդրողները կարող են տալ պարբերական հանձնարարական՝ նախապես ընտրելով ներդրման ենթակա գումարն ու պարբերականության ժամկետը, որից հետո համակարգն ավտոմատ կերպով իրականացնում է ներդրման գործընթացը։

Բացի այդ, հաճախորդները հնարավորություն ունեն 2 անգամ անվճար կերպով փոփոխելու պարբերական հանձնարարականում գումարի չափը և պարբերականությունը։

«Investor’s Day» միջոցառման շրջանակում տեղի ունեցան նաև ակտիվ քննարկումներ, վերլուծաբանները կիսվեցին իրենց կատարած խորքային վերլուծություններով, ինչպես նաև ամփոփեցին նախորդ կանխատեսումները՝ ներկայացնելով թե՛ հաջողությունները, թե՛ շուկայական փոփոխությունների հետևանքով գրանցված շեղումները։

Ինչպես նշեց Ամերիբանկի ներդրումային տեղեկատվական թիմի գլխավոր մասնագետ, վերլուծաբան Գուրգեն Այվայզյանը, ներդրումների մեջ ամենաբարդը ոչինչ չանելն է։

«Եթե դուք կարող եք ձեզ սովորեցնել ոչինչ չանել, իրականում դուք հաջողակ եք։ Եթե ամեն վայրկյան դուք գնեք և վաճառեք, շատ դժվար է լինելու երկարատև դրական եկամտաբերություն ունենեալը», - ասաց Այվազյանը։

Америя

Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու ներդրումային նոր գործիքներին, ստանալու անվճար խորհրդատվություն մասնագետներից և պատասխաններ գտնել իրենց հուզող ֆինանսական հարցերին։

Америя 

«Investor’s Day» -ը հաթակ է, որի նպատակն է կրթել մարդկանց; Այն անվճար է և բաց՝ բոլոր ցանկացողների համար։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը` որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: