Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Նովոստի-Արմենիա». 20 տարի հայկական մեդիաշուկայում

Այսօր, 15:49
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը նշում է իր 20-ամյակը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում գործակալությունը դասական լրատվական ռեսուրսից վերածվել է ժամանակակից մեդիահամակարգի, որն առկա է բոլոր կարևոր թվային հարթակներում
«Նովոստի-Արմենիա». 20 տարի հայկական մեդիաշուկայում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը նշում է իր 20-ամյակը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում գործակալությունը դասական լրատվական ռեսուրսից վերածվել է ժամանակակից մեդիահամակարգի, որն առկա է բոլոր կարևոր թվային հարթակներում։

 «Նովոստի-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը ընդգծեց, որ այս տարեդարձը կարևոր հանգրվան է գործակալության զարգացման գործում և ընդգծում է դրա կայուն դերը երկրի մեդիաոլորտում։

«Այս 20 տարիների ընթացքում մենք վերափոխվել ենք լիարժեք մեդիա համակարգի. այսօր գործակալության լուրերը հասանելի են Telegram-ում, TikTok-ում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, VK-ում և Threads-ում։ Մեր կայքը տարեկան ունի ավելի քան 10 միլիոն դիտում։ Մեզ համար լրագրությունը ոչ միայն աշխատանք է, այլև հասարակական կարծիքի վրա ազդելու և ձևավորելու հզոր գործիք։ Սա հսկայական պատասխանատվություն է, ահա թե ինչու մենք այդքան բարձր ենք գնահատում մեր թիմի պրոֆեսիոնալիզմը», - նշեց Դավիդյանը։

Գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց գործակալության աշխատակիցներին իրենց մասնագիտությանն ու աշխատանքին նվիրվելու համար, ինչպես նաև գործընկերներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են որակյալ լրագրության զարգացմանը Հայաստանում: Հատուկ գնահատանքի խոսքեր ուղղվեցին ընթերցողներին։

«Հատուկ շնորհակալություն մեր ընթերցողներին։ Շնորհակալ ենք, որ կարդում և վստահում եք մեզ։ Ընդ որում, ոչ միայն կարդում, այլև ակտիվորեն մասնակցում եք մեր հարցումներին, մեկնաբանություններ գրում սոցիալական ցանցերում, առաջարկում գաղափարներ։ Դրանցից լավագույնները կյանքի են կոչվել։ Այսպես ստեղծվել է մեր հաջողված նախագծերից մեկը՝ «Լավ լուրեր»–ը»,-նշեց Դավիդյանը։

Ամփոփելով գործակալության քսանամյա աշխատանքը՝ գործակալության տնօրենը նշեց, որ «Նովոստի-Արմենիան» կշարունակի ներդնել նոր տեխնոլոգիաներ, ձևաչափեր և նախագծեր՝ պահպանելով իր հիմնական սկզբունքները՝ օբյեկտիվություն, ազնվություն և տեղեկատվության մատուցման արդիականություն։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

20-ամյակի առթիվ հուշանվերներ հանձնվեցին այն գործընկերներին, որոնք տարիներ շարունակ համագործակցել են գործակալության հետ և զգալի ներդրում են ունեցել Հայաստանի տեղեկատվական միջավայրի զարգացման գործում։

«Լավագույն գործընկեր» անվանակարգ

Հաղթողներ.

  • ՀՀ Կենտրոնական բանկի սպառողների զորակցման կենտրոն

    АМИ 20

•       Ամերիաբանկ

АМИ 20

•       ՎՏԲ Բանկ (Հայաստան)

АМИ 20

•         Երևանի կոնյակի գործարան

•       GPM Gold

«Լավագույն հատուկ նախագիծ» անվանակարգ

Հաղթողներ.

АМИ 20

  •  Երեմյան ընկերությունների խմբին, «Լավ լուրեր» հատուկ նախագծի համար։

АМИ 20

«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։

Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում

2009 թվականի մարտին «Նովոստի-Արմենիան» ճանաչվել է լավագույն լրատվական գործակալությունը «Եվրոպական թեմաների ամենահամապարփակ լուսաբանում» անվանակարգում՝ «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական լրատվամիջոցներում» ուսումնասիրության արդյունքներով, որն անցկացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։