Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Orange Armenia ընկերության համար MNP–ի ներդրումը 1 մլն եվրոյից մի փոքր պակաս կարժենա. գլխավոր տնօրեն

08.11.2013, 14:57
Orange Armenia ընկերության համար MNP–ի  (Mobile Number Portability – բջջային համարների տեղափոխելիություն) ներդրումը մլն եվրոյից մի փոքր պակաս կարժենա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia ընկերության համար MNP–ի ներդրումը 1 մլն եվրոյից մի փոքր պակաս կարժենա. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության համար MNP–ի  (Mobile Number Portability – բջջային համարների տեղափոխելիություն) ներդրումը մլն եվրոյից մի փոքր պակաս կարժենա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

MNP ծառայությունը, որը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս, կներդրվի Հայաստանում 2014 թ.–ի ապրիլից։ Ծառայությունը բաժանորդների համար անվճար կլինի։
 
Նա համեմատության համար նշեց, որ մեկ բջջային բազային կայանն արժե 100–150 հազար եվրո։

«Կարծում եմ, որ հաճախորդների ազատ ընտրության ապահովման համար այն ամբողջովին արդարացված ծախս կլինի», – ասաց Ժելիբտերը։

Նրա խոսքով` կապի երեք օպերատորների («ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS և Orange Armenia) կողմից ստեղծված «Բջջային համարների տեղափոխելիության ծառայություններ տրամադրող օպերատորների միությունը» շուտով Սլովենիան ներկայացնող ընկերության հետ պայմանագիր կստորագրի սարքավորումների և բոլոր համակարգերի տեղադրման համար։

Նա նշեց, որ այդպես կլուծվի տեխնիկական տեղադրման հարցը, որը նախատեսում է կենտրոնական սարքավորման տեղադրում բաժանորդների դյուրատարությանն աջակցելու համար, և ամեն օպերատոր պետք է սեփական սարքերը հարմարեցնի այդ սարքավորմանը։

Ինչ վերաբերում է բաժանորդների ակտիվությանը, ապա ինչպես նշեց Ժելիբտերը, տարբեր երկրներում միտումները տարբեր են, Թուրքիայում ծառայությունից օգտվում է բաժանորդների 21 տոկոսը, իսկ Ֆինլանդիայում` 1 տոկոսը։

«Հայաստանում անցկացված ուսումնասիրությունները բավականին դրական են, և ամեն ինչ կախված կլինի առողջ մրցակցությունից», – նշեց գլխավոր տնօրենը։

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 500 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–