Ford–ը 2016թ.–ի աշնանը կդադարեցնի արտադրությունը Ավստրալիայում
23.05.2013,
10:30
Կրած վնասների պատճառով Ford կոնցեռնը մինչև 2016թ.–ի հոկտեմբերը կփակի ավտոմեքենաների բոլոր գործարանները Ավստրալիայում, հինգշաբթի տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Կրած վնասների պատճառով Ford կոնցեռնը մինչև 2016թ.–ի հոկտեմբերը կփակի ավտոմեքենաների բոլոր գործարանները Ավստրալիայում, հինգշաբթի տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Ըստ Ford Australia–ի ղեկավար Բոբ Գրացիանոյի (Bob Graziano), արտադրության դադարը կապված է նախորդ տարվա ընթացքում գրանցած 136 մլն դոլար վնասի հետ (հինգ տարվա ընթացքում վնասը կազմել է գրեթե 600 մլն)։ Չնայած կոնցեռնը կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Ավստրալիայում, այնուհանդերձ Ford–ը կշարունակի գործել տարածաշրջանում որպես ներկրող և միջնորդ։ Գործարանների փակելու հետևանքով աշխատանքից կզրկվի շուրջ 1,2 հազար մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անցյալ տարվա կեսին խոսվում էր, որ ավտոարտադրողը մտադիր է 2012 թվականի ավարտին փակել ֆիլիպինյան Սանտա Ռոզա քաղաքում գործող գործարանը։ Աշնանը պաշտոնապես հայտարարվեց 2013թ.–ին Բելգիայում գործող Ford գործարանը փակելու մտադրության մասին։ Տեղեկացվում էր, որ փակման պատճառով աշխատանքից կզրկվեն մատակարարող ձեռնարկություններում աշխատող 4,3 հազար աշխատակիցներն ու շուրջ 5 հազար մարդ։
Ford կոնցեռնը հիմնադրվել է 1903թ.–ին Հենրի Ֆորդի կողմից, ով ստեղծել է այն` բիզնեսի զարգացման դիմաց հինգ ներդրողների կողմից ստանալով 28 հազար դոլար։ Ընկերությունն առաջինը աշխարհում կիրառեց դասական ավտոմեքենաներ հավաքող կոնվեյերը։ Կոնցեռն ընդգրկված է ԱՄՆ–ի խոշորագույն ընկերությունների քսանյակում, իսկ Ավստրալիայում գործում է 1925թ.–ից։ –0
շնանը կդադարեցնի արտադրությունը Ավստրալիայում