Քարաթափումից պաշտպանվելու կոնստրուկցիաներ արտադրող «ԳԵՈ–ԲԱՐԻԵՐ» ռուսական ընկերությանը հետաքրքրել է հայկական շուկան
30.09.2013,
17:20
Քարաթափումից, հալոցքից և սողանքներից պաշտպանվելու համար ցանցավոր կոնստրուկցիաներ արտադրողի «ԳԵՈ–ԲԱՐԻԵՐ» ռուսական ընկերությանը հետաքրքրել է հայկական շուկան, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Գուգուշվիլին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Քարաթափումից, հալոցքից և սողանքներից պաշտպանվելու համար ցանցավոր կոնստրուկցիաներ արտադրողի «ԳԵՈ–ԲԱՐԻԵՐ» ռուսական ընկերությանը հետաքրքրել է հայկական շուկան, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Գուգուշվիլին։
Ընկերության շնորհանդեսը կայացել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։
Գուգուշվիլին ներկայացրել է տարբեր տեսակի ցանցավոր կոնստրուկցիաներ, դրանց ամրության աստիճանը` առանձնացնելով կոնստրուկցիաների առավելությունները, մասնավորապես, թեթև քաշը, կոնստրուկցիաների պարզությունը, ցածր գինը, դժվարհասանելի վայրերում տեղադրելու հնարավորությունը, ցանկացած կլիմայական գոտում մոնտաժելու հնարավորությունը։
Գլխավոր տնօրենի խոսքով, ընկերությանը հետաքրքրել է հայկական շուկան, քանի որ հաշվի առնելով աշխարհագրական պայմանները` լեռնային սողանքները, քարաթափումը, սելավային երևույթները և բնակլիմայական խնդիրները հատուկ են Հայաստանին։
«ԳԵՈ–ԲԱՐԻԵՐ» ԲԲԸ–ն մատուցում է երկրաբանական վտանգավոր գործընթացներից տարածքները, շենքերն ու շինությունները պաշտպանելու ծառայություններ, ինչպես նաև նախագծողներին ու շինարարներին համակողմանի ճարտարագիտական աջակցություն է մատուցում` օգտագործելով կազմակերպության կուտակած եվրոպական և ռուսական փորձը։
Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի քարաժայռային–սողանքային երևույթներից, ձնազանգվածներից, հալոցքից, հեղեղումներից պաշտպանվելու ուղղությամբ տարվող աշխատանքների ժամանակ։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի և Եվրոպայի տարածքում։
Վերջին 3-4 տարիներին մեծ փորձ է կուտակվել «ՌԵ» ՌԱՕ օբյեկտներում օղազրահային ցանցի հիման վրա ցանցավոր պաշտպանիչ կոնստրուկցիաների տեղադրման գործում, նախևառաջ, Գորկովի, Կրասնոյարսկի, Անդրբայկալյան, Կույբիշևի, Հարավուրալյան, Հյուսիսկովկասյան երկաթուղիներում։
Օղազրահային ցանցերը լայն կիրառում են գտել Սոչիի օլիմպիական Ադլեր–Կրասնայա պոլյանա համատեղված ավտոմոբիլային–երկաթուղային հատվածում։
Գուգուշվիլին նշեց, որ անկախ դիտարկման համաձայն, ցանցավոր կոնստրուկցիաների տեղադրումից հետո 100 տոկոս օբյեկտներում բացառվել են ճանապարհներին քարաթափման երևույթները։
Պատասխանելով կոնտրուկցիաների արժեքի մասին հարցին` գլխավոր տնօրենն ասաց, որ ամենապահանջված մետաղալարերի միջին գինը կազմում է 350-750 ռուբլի մեկ քառակուսի մետրի համար։
«Հայավտոճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ–ի գլխավոր տնօրեն, Լոռու նախկին մարզպետ Հենրիխ Քոչինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կան հատվածներ, որտեղ առանց պաշտպանիչ կոնստրուկցիաների հնարավոր չէ, և առանձին հատվածներում նման պատնեշները կարող են շատ արդյունավետ լինել։
Շնորհանդեսին մասնակցում էին Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Քաղաքաշինության նախարարությունների, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի, նախագծման ինստիտուտների, Երևանի պետհամալսարանի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ։ -0-