Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի նոյեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 60 մլրդ դրամը

12.12.2012, 19:24
ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը նոյեմբերին կազմել է 60,5 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:
ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի նոյեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 60 մլրդ դրամը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը նոյեմբերին կազմել է 60,5 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Տրամադրած տեղեկատվության համաձայն, նոյեմբերին իրականացվել է 1264891 գործարք, ինչը հոկտեմբերի ցուցանիշից քիչ է 4,3 տոկոսով:

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) նոյեմբերին իրականացվել է շուրջ 56,9  մլրդ դրամի 1205928 գործարք (հոկտեմբերի համեմատ 4,5 տոկոսի անկում): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) իրականացվել է 2,1 մլրդ դրամի 42464 գործարք (19,1 տոկոսի անկում), իսկ MasterCard քարտերով՝ 1,4 մլն դրամի 16499  գործարք (16,1 տոկոսի անկում):

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 53,6 մլրդ դրամի 1039868  կանխիկ գործարք, ինչը հոկտեմբերի ցուցանիշից պակաս է 4,9 տոկոսով, ինչպես նաև իրականացվել է 6,9 մլրդ դրամի 225023  անկանխիկ գործարք (հոկտեմբերի համեմատ 9,3 տոկոսի անկում):

Միաժամանակ համակարգում մեկ գործարքի միջին չափը կազմել է շուրջ 47,8 հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը՝ շուրջ 51,5 հազար դրամ, մեկ անկանխիկ գործարքինը՝ 31 հազար դրամ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): -0-