RICHEL ընկերությունը Հայաստանում նախատեսում է 6–7 մլն եվրո արժողության նախագիծ իրականացնել
13.05.2014,
18:46
RICHEL ընկերությունը նախատեսում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 6–7 մլն եվրո արժողության նախագիծ իրականացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես` ընկերության պատրաստած ջերմոցներն ու սարքավորումները, երեքշաբթի հայտարարել է RICHEL ընկերության տնօրեն Բրայս Ռիշելը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. RICHEL ընկերությունը նախատեսում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 6–7 մլն եվրո արժողության նախագիծ իրականացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես` ընկերության պատրաստած ջերմոցներն ու սարքավորումները, երեքշաբթի հայտարարել է RICHEL ընկերության տնօրեն Բրայս Ռիշելը։
«Հայաստանը մեծ քանակությամբ արևային օրերի, ջրի և հողի որակի շնորհիվ կարող է հատուկ տեղ զբաղեցնել գյուղմթերքի, մասնավորապես` վարունգի և լոլիկի արտահանման մեջ», – ասել է Ռիշելը երեքշաբթի հայ–ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում ընկերությունը ներկայացնելիս։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե կոնկրետ ե՞րբ է նախատեսվում սկսել նախագիծը, Ռիշելը նշել է, որ դա կախված է ներդրողներից և լուրջ գործընկերներից։
«RICHEL–ը ներդրումներ չի կատարում, մենք տրամադրում ենք տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ Փնտրում ենք ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն ներդրում կատարել մեր ծրագրում», – ասել է ընկերության ղեկավարը։
RICHEL ընկերությունը պլաստիկե տանիքով ջերմոցներ պատրաստող եվրոպական առաջատար ընկերություն է։ Այն գործում է աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Ունենալով իր զինանոցում նորագույն սարքավորումներ` ընկերությունը տրամադրում է ապակե և պլաստիկե ջերմոցների շինարարության և համալրման ծառայությունների ամբողջական փաթեթ։
Հայ–ֆրանսիական տնտեսական համաժողովը տեղի է ունեցել Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան կատարած երկօրյա այցի շրջանակներում։
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղաններ «Առևտուր և ծառայություններ» և «Ենթակառուցվածքներ և սարքավորումներ» թեմաներով։ Տնտեսական համաժողովի կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը` ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Միջոցառման հովանավորներն են Երևանի կոնյակի գործարանն ու «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն։–0–