Proparco ֆրանսիական ֆինանսական կազմակերպությունն Ամերիաբանկին 15 մլն դոլար է հատկացրել գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսավորման համար
18.04.2013,
14:58
Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը հինգշաբթի 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը հինգշաբթի 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար։
Համաձայնագիրը ստորագրել են Proparco–ի` ներդրումների գծով փոխտնօրեն Ջերոմ Բերտրան–Հարդին և Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։
«Այս համաձայնագրի ստորագրմամբ Proparco–ն մտնում է հայկական շուկա։ Դրա շահառուները կդառնան գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ, ինչը մեզ համար առաջնահերթ է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի այդ ճյուղի զարգացման մեջ»,– ասաց Բերտրան–Հարդին։
Ֆինանսական կազմակերպության փոխտնօրենի խոսքով` Ամերիաբանկին գործընկեր ընտրելու հանգամանքը պայմանավորված է բանկի` շուկայում ունեցած դիրքով, ֆինանսական ցուցանիշներով և գյուղատնտեսության ոլորտում վարկերի տրամադրման հնարավորությամբ։
«Մենք Ամերիբանկի հետ արգասաբեր և շարունակական համագործակցության հույս ունենք և ցանկանում ենք ապագայում շարունակել օժանդակել Հայաստանում տարբեր նախագծերի իրագործմանը»,– նշեց նա։
Արտակ Հանեսյանն իր հերթին ընդգծեց, որ միջոցները կուղղվեն փոքր և միջին գյուղատնտեսական ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղարտադրանքի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների ֆինանսավորմանը։
Նա ավելացրեց, որ տոկոսադրույքը կախված կլինի շուկայական պայմաններից, իսկ վարկի վճարման առավելագույն ժամկետը կկազմի 8 տարի։
«Ուրախ ենք, որ Ամերիաբանկի հետ համագործակցությունը առիթ հանդիսացավ Proparco–ի` հայկական շուկա մտնելու համար։ Որքան գիտեմ, սա Հարավային Կովկասում նմանատիպ երկրորդ գործարքն է»,– հայտարարեց Հանեսյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկը» Հայաստանի առաջին ներդրումային բանկն է և, սկսած 2007 թվականից, տրամադրում է լայն շրջանակի նորարարական բանկային ծառայություններ։
Proparco զարգացման ֆինանսական կազմակերպությունը ստեղծվել է 1977 թվականին Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կառուցվածքում` զարգացող երկրների մասնավոր հատվածի ֆինանսավորման համար։ Ընկերության առաքելությունը մասնավոր ներդրումների աճի խրախուսումն է զարգացող երկրներում` հազարամյակի զարգացման և կայուն զարգացման ապահովման համար։ Proparco–ն ֆինանսավորում է տնտեսապես արդյունավետ, մրցունակ, սոցիալապես նշանակալի և շահավետ նախագծեր չորս մայրցամաքներում։ Կազմակերպության պորտֆելը 2011 թվականի վերջի դրությամբ կազմել է 2.6 մլրդ եվրո։ -0-