«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը մրցանակներ է հանձնել ռեֆերատների մրցույթի հաղթողներին
08.11.2012,
10:41
«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը մրցանակներ է հանձնել ապահովագրական գործ ուսումնասիրող ուսանողների համար հայտարարված ռեֆերատների մրցույթի հաղթողներին։
Մրցույթը նախատեսված էր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների` ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը մրցանակներ է հանձնել ապահովագրական գործ ուսումնասիրող ուսանողների համար հայտարարված ռեֆերատների մրցույթի հաղթողներին։
Մրցույթը նախատեսված էր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների` ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար:
27 հեղինակներից ընտրվել են չորսը։ «Կենսաթոշակային ապահովագրություն. համաշխարհային փորձը, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները Հայաստանում» թեմայով ամենալավ աշխատանքն էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Այդինյանը, «Հեռանկարային ապահովագրական պրոդուկտները Հայաստանում» թեմայով լավագույն աշխատանքի հեղինակն էր Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆայել Տեր-Սարգսյանը։
«Ինտերնետը` որպես ապահովագրական պրոդուկտերի վաճառքի այլընտրանքային ուղի. համաշխարհային փորձը և հեռանկարները Հայաստանում» թեմայով հաղթող է ճանաչվել ՀԱԱՀ-ի ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետի՝ ապահովագրական գործ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ասատրյանը։ «Պարտադիր բժշկական ապահովագրություն. համաշխարհային փորձը և ներդրման հնարավորությունները Հայաստանում» թեմայով հաղթել է ՀՊՏՀ-ի ֆինանսական ֆակուլտետի՝ ապահովագրական գործ բաժնի, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Ղալայանը։ Նրանք երկուսն էլ ՌԳՍ-ի անվանական կրթաթոշակակիրներ են։
Բոլոր ուսանողներին ընկերության կողմից պատվոգրեր հանձնեցին, ինչպես նաև դրամական մրցանականեր` 100 հազար դրամի չափով։
«Հայաստանում մեր ներկայության առաջին իսկ տարվանից մենք սկսեցինք բուհերի հետ աշխատել։ Ապահովագրության գործն ուսումնասիրող ուսանողների համար սահմանվել է «Ռոսգոսստրախի» անվանական կրթաթոշակ։ Այս տարի մենք ընդլայնել են բուհերի ցուցակը, և հիմա «Ռոսգոստտրախի» անվանական կրթաթոշակ կարող է ստանալ երկրի ցանկացած բուհի ուսանող, ով ապահվագրություն է ուսումնասիրում»,– ասաց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերոթյան գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով` երկու տարի առաջ, երբ պարտադիր ապահովագրության մասին օրենք ընդունվեց, շուկայում իրավիճակն արամատապես փոխվեց, և ընկերության աշխատակիցների թիվը 30-ից հասավ 315-ի։
Գրիգորյանը նշեց, որ ընկերության ռազմավարության անկյունքարերից մեկը ուսանելու կարողություն ունեցող աշխատակիցներին գրավելն է։
««Ռոսգոսստրախում» մեծ ուշադրություն են դարձնում կադրերի պատրաստվածության մակարդակի՝ պրոֆեսիոնալիզմի վրա: Ընկերությունն ունի սեփական բիզնես դպրոցը, և կա հատուկ դպրոց, որ գործակալներ է պատրաստում և բարձրացնում աշխատակիցների մասնագիտական որակավորումը: Ամեն տարի բոլոր աշխատակիցները, այդ թվում նաև ես, անցնում են որակավորման դասընթացները»,- նշեց ՌԳՍ-ի գործադիր տնօրենը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մրդույթի կազմակերպիչներին և շնորհավորեց հաղթողներին։
«Վստահ եմ, որ գիտության ուժը զգալուց հետո դուք ավելի շահագրգռված կլինեք ապագայում լինել առաջինը և լինել վստահ, որ ձեր բարեկեցությունը ձեր ձեռքերում է»,– ասաց նա։
Երկորդ փուլի հաղթողը կմեկնի Մոսկվա՝ ՌԳՍ-ի գլխավոր մասնաճյուղ, եռօրյա թրեյնինգի եւ կստանա երեք հարյուր հազար դրամի համարժեք մրցանակ:
«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 49 գրասենյակներ, այդ թվում 15 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
Ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:–0–