Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ռուսաստանի հայերի միության ղեկավարն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել Լիբիայում

12.10.2012, 15:46
Ռուսաստանի հայերի միության ղեկավար, հայտնի գործարար Արա Աբրահամյանն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել Լիբիայի քաղաքական իրադարձությունների հետևանքով։
Ռուսաստանի հայերի միության ղեկավարն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել Լիբիայում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միության ղեկավար, հայտնի գործարար Արա Աբրահամյանն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել Լիբիայի քաղաքական իրադարձությունների հետևանքով։

«Վերջին ութ տարիների ընթացքում Լիբիայում ես բավական խոշոր ներդրումներ եմ կատարել, կարող եմ ասել, որ դրանք ավելի քան 1 մլրդ դոլար են կազմում»,– ասել է գործարարը` ավելացնելով, որ այդ միջոցներն այժմ սառեցված են։

Աբրահամյանը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նրան կհաջողվի վերականգնել կորցրածը և վերադարձնել լիբիական տնտեսության մեջ կատարած ներդրումները։

Միաժամանակ Աբրահամյանը նշել է, որ այդ ֆինանսական միջոցների կորուստը չի անդրադառնա Հայաստանում հետագա ծրագրեր իրականացնելու վրա։

Միաժամանակ ՌՀՄ–ի ղեկավարը տեղեկացրել է, որ Մուհամար Քադաֆիի կառավարման ժամանակ լավ հարաբերություններ է ունեցել տեղական քաղաքական ուժերի և հենց լիբիացի առաջնորդի հետ։ «Քադաֆին լավ գիտեր հայ ազգի մասին և մտահոգված էր մեր խնդիրներով»,– ասել է նա։

2010թ.–ի դեկտեմբերին մի շարք արաբական երկրներում ցույցերի և բողոքների ալիք սկսվեց, որի հետևանքով տեղի ունեցան Թունիսի և Եգիպտոսի հեղափոխությունները, Լիբիայի քաղաքացիական պատերազմը, որը հանգեցրեց Մուհամար Քադաֆիի վարչակազմի փլուզման, ապստամբություններ սկսվեցին Բահրեյնում, Սիրիայում և Եմենում, իսկ Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում զանգվածային բողոքներ անցկացվեցին, որոնք արձագանք գտան նաև մի շարք երկրներում։  –0–