Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ռուսաստանում LADA ավտոմեքենաների վաճառքը նվազել է 13%–ով

03.09.2013, 11:53
2013 թվականի հունվար–օգոստոսին Ռուսաստանում ԱՎՏՈՎԱԶ–ի դիլերները տարբեր մոդելների LADA 303.3 հազար ավտոմեքենա են վաճառել։ Այս ցուցանիշը 13.1 տոկոսով պակաս է, քան 2012 թվականի առաջին ութ ամիսներին, նշվում է ավտոգործարանի հաղորդագրության մեջ։ 2013 թվականի սկզբից ԱՎՏՈՎԱԶ–ը 350.1 հազար LADA ավտոմեքենա է վաճառել` 10.9 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա հունվար–օգոստոսին, գրում է  РБК–ն։
Ռուսաստանում LADA ավտոմեքենաների վաճառքը նվազել է 13%–ով
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունվար–օգոստոսին Ռուսաստանում ԱՎՏՈՎԱԶ–ի դիլերները տարբեր մոդելների LADA 303.3 հազար ավտոմեքենա են վաճառել։ Այս ցուցանիշը 13.1 տոկոսով պակաս է, քան 2012 թվականի առաջին ութ ամիսներին, նշվում է ավտոգործարանի հաղորդագրության մեջ։ 2013 թվականի սկզբից ԱՎՏՈՎԱԶ–ը 350.1 հազար LADA ավտոմեքենա է վաճառել` 10.9 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա հունվար–օգոստոսին, գրում է  РБК–ն։

«2013 թվականի մարտին ԱՎՏՈՎԱԶ–ն ավարտել է LАDA Kalina առաջին սերնդի արտադրությունը, ինչն անդրադառնում է LАDA ավտոմեքենաների ընդհանուր ծավալի վրա, ինչպես նաև այդ մոդելի իրացման վրա»,– նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Այնուամենայնիվ, ամռան վերջին ամսում LADA ավտոմեքենաների պահանջարկը սկսել է աճել։ 2013 թվականի օգոստոսին ԱՎՏՈՎԱԶ–ը վաճառել է 44.3 հազար մեքենա` 6.5 տոկոսով շատ, քան հուլիսին։ Ավելի քան կրկնակի աճել է նոր սերնդի LADA Kalina վաճառված ավտոմեքենաների թիվը 2013 թվականի հուլիսի համեմատ` 2461։

2013 թվականի օգոստոսին ԱՎՏՈՎԱԶ–ն արտահանման է ուղարկել 5 հազ. 235 LADA ավտոմեքենա, 2013 թվականի սկզբից ի վեր` 46 759 ավտոմեքենա։

Ռեկորդային է եղել LADA Largus ավտոմեքենաների պահանջարկը` օգոստոսին վաճառքի մեկնարկից հետո այս ընտանիքի ունիվերսալների և ֆուրգոնների թիվը կազմել է 6182 ավտոմեքենա։ Ընդհանուր առմամբ տարեսկզբից ԱՎՏՈՎԱԶ–ը վաճառել է 38.7 հազար LADA Largus։

«ԱՎՏՈՎԱԶ–ը շարունակում է LADA շարքի ամբողջական թարմացումը։ Նոր մոդելների արտադրության ծավալն աճում է և աստիճանաբար դուրս գալիս օպտիմալ հզորության»,– նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
-0-