Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը մտադիր է մասնակցել Հայաստանում ագրովարկավորման համակարգի ներդրմանը. նախարար

17.09.2013, 17:21
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը մտադիր է մասնակցել Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրման գործընթացին, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը մտադիր է մասնակցել Հայաստանում ագրովարկավորման համակարգի ներդրմանը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը մտադիր է մասնակցել Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրման գործընթացին, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Գյուղատնտեսությունը բազմաթիվ ռիսկեր պարունակող ոլորտ է, և ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում իրենց վրա նման բեռ վերցնել, սակայն մենք այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել», – ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկվել են գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։

Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության հետ, և արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում ռուսական փորձի կիրառման հնարավորությունների առումով։

«Սա բավականին բարդ խնդիր է, և ժամանակ է հարկավոր այս մտահաղացումը կյանքի կոչելու համար։ Այստեղ հարկավոր է նաև պետության միջամտությունը», – ընդգծել է նա` ավելացնելով, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է։

Նախարարը նշել է, որ սկզբնական փուլում փորձ կարվի ապահովագրել գյուղատնտեսության առավել ռիսկային ոլորտները, ինչից հետո ապահովագրության համակարգն աստիճանաբար կտարածվի ողջ ոլորտի վրա։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: –0–