Շաքարի մեծածախ գների աճ է գրանցվել Հայաստանում. թերթ
08.06.2012,
13:38
Շաքարի մեծածախ գները ոչ մեծ խանութներում աճել են, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Շաքարի մեծածախ գները ոչ մեծ խանութներում աճել են, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ըստ թերթի՝ շաքարի 50 կգ-ն աճել է 400 դրամով (կիլոգրամն աճել է 8 դրամով):
Թերթը գրում է, որ երկու տարի առաջ, երբ հայ խոշոր գործարարներից մեկը՝ պատգամավոր և փաստացիորեն շաքարի շուկայի մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը Սպիտակ քաղաքում շաքարի գործարան ստեղծեց, ենթադրվում էր, որ նրա արտադրանքը կբավարարի ներքին պահանջարկը:
«Տեսականորեն սպառվող շաքարն արտադրվում է Հայաստանում, և դրամի արժեզրկումը չի կարող ազդել դրա գնի վրա: Սակայն փաստացիորեն Հայաստանը շարունակում է ներկրել շաքար, և դրա ներկրողը հենց Սպիտակի գործարանի տերն է»,- գրում է թերթը:
Միաժամանակ, աշխատելով ողջ հզորությամբ, գործարանը կարող է արտադրել տարեկան 220 հազ. տոննա եվրոպական որակի սպիտակ շաքար:--0--