Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում արտոնություններ չեն լինի. քաղաքապետը՝ կառուցապատողներին

06.10.2025, 16:03
Չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների վրա, ասել է Ավինյանը
Շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում  արտոնություններ չեն լինի. քաղաքապետը՝ կառուցապատողներին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հաջորդ տարի կառուցապատողներին արտոնությունների տրամադրումը կախված կլինի շինհրապարակների պատշաճ կազմակերպումից, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ տարի մենք կքննարկենք շինհրապարակների պատշաճ բարելավումը հավաստող փաստաթղթերից կախված կառուցապատողներին տարբեր արտոնություններ տրամադրելու հարցը։ «Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում: Մասնավորապես, մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին»,- ասել է Ավինյանը:

Նա հավելել է, որ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների վրա: