Ալմաստի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը. թերթ
22.01.2015,
11:34
Հայաստանում ալմաստի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» խոշոր ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը, հայտնեց գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ալմաստի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» խոշոր ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը, հայտնեց գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
Պարբերականի տվյալով` ընկերությունը նախատեսում է տարեկան մինչև 20 հազար կարատ ծավալի քարեր մշակել։ «2015 թվականի սկզբից մենք ցանկանում ենք վերսկսել արտադրությունը, մինչև գարուն 300 մարդ կհավաքենք»,– ասել է գլխավոր տնօրենը։
Ի դեպ, ձեռնարկությունը փոխել է սեփականատիրոջը` իսրայելցի միլիարդատեր Լև Լևաևը` ալմաստի երեսակման բնագավառում աշխարհի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը, վաճառել է «հայկական» բիզնեսն օտարերկրացի այլ սեփականատերերի։ Գասպարյանը չի նշել նոր սեփականատերերի անունները։ Բայց նա վստահ է, որ ձեռնարկությունը կադրերի խնդիրներ չի ունենա` մինչև 2008-2009 թվականները գործարանում աշխատել է մոտ 1800 մարդ։ Գասպարյանի խոսքով` կբացվի նաև երիտասարդ մասնագետների պատրաստման ուսումնական կենտրոն։
«Արդեն այս ամիս ձեռնարկությունը կդիտարկի հումքի վերաբերյալ առաջարկությունը` Ռուսաստանից, Աֆրիկայից, Նիդեռլանդներից։ «Լևաևի ժամանակ, ինչպես նշեց գլխավոր տնօրենը, գործարանը միշտ աշխատում էր թոլինգով (արտասահմանյան հումքի մշակում պատրաստի արտադրանքի հետագա արտահանմամբ)։ Այդ պատճառով գնման և վաճառքի պայմանագրերով չենք զբաղվել։ Իսկ այժմ պետք է ոչ միայն ալմաստ մշակել, այլ նաև` կոմերցիայի հմտություններ»,– գրում է պարբերականը։ -0-