Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Շուրջ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմոցներ կկառուցվեն Հայաստանում մինչև 2015թ.–ը

01.10.2012, 13:11
Շուրջ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմոցներ կկառուցվեն Հայաստանում մինչև 2015թ.–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շուրջ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմոցներ կկառուցվեն Հայաստանում մինչև 2015թ.–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։

Շինարարությունը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված` Նորագավիթ շրջանին հարակից տարածքում ջերմոցների շինարարության և զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Ընդհանուր ծրագիրը նախատեսում է Հայաստանում մինչև 500 հա ժամանակակից ջերմոցների շինարարություն` մասնավոր ներդրողների ներգրավվմամբ։

Ծրագրի իրականացման շրջանակներում «Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն» ՓԲԸ–ն բանակցություններ է վարում մի շարք երկրների առաջատար ընկերությունների հետ, որոնք ջերմոցներ են արտադրում` Հայաստանում արդյունավետ ջերմոցային տեխնոլոգիաների ներմուծման և ընդունելի պայմաններում ներդրումների վարկավորման նպատակով։

Նաև տեղեկացվում է, որ այդ նպատակով սեպտեմբերի 25–26–ն ընկերության հրավերով Հայաստանում է գտնվել ֆրանսիական RICHEL GROUP ջերմոց արտադրող կազմակերպության ԱՊՀ և Բալթյան երկրների պատասխանատու ներկայացուցիչ Բրիս Ռիշելը։

«Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն» ՓԲԸ–ին և ներդրողներին Ռիշելը ներկայացրել է RICHEL GROUP ընկերության կողմից արտադրվող ջերմոցները, ջերմոցների շինարարության տեխնիկական հնարավորություններն ու պայմանները, ինչպես նաև գնումների ֆինանսավորման հնարավորությունները։ Քննարկումների արդյունքում RICHEL GROUP–ի կողմից ջերմոցների ձեռք բերման վարկավորման պայմանավորվածություն է ձեռք բերվել` տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։ Վարկավորումը կիրականացվի ֆրանսիական առևտրային բանկերի կողմից` COFACE ֆրանսիական ընկերության կողմից ներկայացրած երաշխիքով։

Այսօր երկրում մոտ 130 հա տարածքում գործում է շուրջ 1000 ջերմոց, որոնց ճնշող մեծամասնությունը մի քանի հարյուր քառակուսի մետր տարածությամբ տնտեսություններ են։ Մի քանի տասնյակ ֆերմերներ համախմբված են Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայում։ –0–