Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և շահի՛ր 1 000 000 դրամ

02.12.2025, 11:42
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ և շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը
Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և շահի՛ր 1 000 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ և շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը:

Ակցիայի շրջանակում կանցկացվի դրամական մրցանակների խաղարկություն, որին կմասնակցեն նշված ժամանակահատվածում   Յունիբանկում աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները:

Աշխատավարձային քարտերը կարող են տրամադրվել անհատապես կամ ընկերության աշխատավարձային նախագծի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցների միջև ամսական կխաղարկվեն հինգ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ, իսկ ավարտին՝ գլխավոր մրցանակը՝ 1 000 000 ՀՀ դրամը:

Աշխատավարձը Յունիբանկի քարտի միջոցով ստանալիս՝ հաճախորդին տրամադրվում է անվճար բազմարժութային քարտ, հարմար մոբայլ հավելված և վարկային գիծ՝ մինչև աշխատավարձի 15-ապատիկի չափով:

Յունիբանկի բազմարժութային քարտերը թույլ են տալիս կատարել գնումներ և փոխանցումներ նախընտրած արժույթով՝ դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով, առանց փոխարկման: Յունիբանկի Visa քարտապաններին նաև հասանելի են Apple Pay և Google Pay վճարումները։