«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը «Արմավիայի» կողմից շահագործվող SSJ-100–ից հրաժարվելու մասին փաստաթղթեր չի ստացել
06.08.2012,
17:56
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ն «Արմավիայի» կողմից փաստաթղթեր չի ստացել շահագործվող ու ներկայում պլանային տեխսպասարկում անցնող Sukhoi Superjet-100–ի (SSJ-100) պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու մասին, «Փրայմ» գործակալությանն են հայտնել Ռոսավիացիայից։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ն «Արմավիայի» կողմից փաստաթղթեր չի ստացել շահագործվող ու ներկայում պլանային տեխսպասարկում անցնող Sukhoi Superjet-100–ի (SSJ-100) պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու մասին, «Փրայմ» գործակալությանն են հայտնել Ռոսավիացիայից։
«Այսօր «Արմավիայի» երկու ինքնաթիռներն էլ «ՍՔԻ» ՓԲԸ-ի ԹՓՀ–ի տարածքում են գտնվում։ Առայժմ «ՍՔԻ» ՓԲԸ–ին հասցեագրված պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու մասին ավիափոխադրողից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել։ Մենք փորձում ենք կարգավորել «Արմավիայի» հետ փոխհարաբերություններում ծագող բոլոր հարցերն աշխատանքային կարգով։ Փոխադրողի հետ կոմերցիոն բոլոր հարցերը գաղտնի բնույթ են կրում»,– հայտնեցին ՍՔԻ–ից։
Մի շարք ԶԼՄ–ներ երկուշաբթի, հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը, հայտնեցին, որ «Արմավիան» նորոգման կետից չի վերցնի առաջին SSJ-100 ինքնաթիռը։
Ավելի վաղ «Արմավիան» հայտարարել էև, որ չի գնելու երկրորդ Sukhoi Super Jet-100 ինքնաթիռը։ Հրաժարվելու պատճառների մասին ընկերությունը լռում է։
ՍՔԻ–ի ղեկավարությունն իր հերթին նշել էր, որ «Արմավիան» հրաժարվում է Sukhoi Super Jet-100 երկրորդ ինքնաթիռի գնումից ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային պահանջներին։ Այսօր «Արմավիան» շաբաթական իրականացնում է ավելի քան 100 չվերթ աշխարհի 20 երկրների ավելի քան 40 ուղղություններով։ -0-