Թափոնների ոչնչացման ոլորտի թերի լինելը վնասում է Հայաստանի զբոսաշրջությանն ու գյուղատնտեսությանը. փորձագետ
05.06.2015,
17:33
Թափոնների վերացման ոլորտի ոչ զարգացած լինելը բացասաբար է ազդում Հայաստանի զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտի վրա, կարծում է բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Թափոնների վերացման ոլորտի ոչ զարգացած լինելը բացասաբար է ազդում Հայաստանի զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտի վրա, կարծում է բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։
«Հայաստանում թափոնների վերացման ոլորտը բախտի քմահաճույքին է հանձնված։ Տարբեր կառույցներ այդ ոլորտում դրվագային գործառույթներ են իրականացնում, բայց չկա մեկը, որն այդ ամբողջը համակարգի։ Իշխանությունների կարծիքով, խնդիրն այնքան էլ լուրջ չէ, սակայն քաղաքի բնակիչները կարծում են, որ ամբողջ երկիրը ծածկված է թափոններով»,– ասաց Դանիելյանը։
Ըստ նրա, գոյություն ունի ինստիտուցիոնալ խնդիր և, չնայած կատարվող գործնական քայլերին, դա բավարար չէ։ «Լուրջ խնդիր է, և այն պետք է լուծել»,– ասաց Դանիելյանը։
Թափոնների և մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության տվյալներով, Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 700 հազար տոննա կենցաղային և արդյունաբերական թափոն։ -0-