Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ՏՄՊՊՀ–ն խիստ զգուշացում է ներկայացրել «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերություններին պիտակների վրա «Ջերմուկ» անվանումն օգտագործելու համար

30.05.2014, 16:26
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացում է ներկայացրել «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերություններին իրենց արտադրանքի պիտակների վրա «Ջերմուկ» անվանումն օգտագործելու համար` նման կերպով մոլորության մեջ գցելով սպառողներին, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
ՏՄՊՊՀ–ն խիստ զգուշացում է ներկայացրել «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերություններին պիտակների վրա «Ջերմուկ» անվանումն օգտագործելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացում է ներկայացրել «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերություններին իրենց արտադրանքի պիտակների վրա «Ջերմուկ» անվանումն օգտագործելու համար` նման կերպով մոլորության մեջ գցելով սպառողներին, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

«Մենք սահմանափակվում ենք միայն զգուշացումով, քանի որ հաշվի ենք առնում այն փաստը, որ ընկերությունները վերացրել են խախտումը` փոխելով պիտակները, ինչպես նաև այն, որ նրանք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնց հանձնաժողովը լոյալ է վերաբերվում», – ասել է Շաբոյանը ուրբաթ ՏՄՊՀՀ–ի նիստի ժամանակ։

Ինչպես պարզաբանել է ՏՄՊՊՀ–ի վերլուծական վարչության փորձագետ Տիրուհի Հովեյանը, «Ջերմուկ» ընկերությունը բողոք է ներկայացրել, որ «Ջերմուլ գոլդ» և «Արփի» ընկերություններն իրենց պիտակների վրա օգտագործում են «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքային նշանը։–0–