Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՏՄՊՊՀ–ն վարչական վարույթ է հարուցել կենցաղային տեխնիկա արտադրող երեք ընկերությունների նկատմամբ

25.12.2012, 13:42
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են կենցաղային տեխնիկայի վաճառքով, երեքշաբթի լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
ՏՄՊՊՀ–ն վարչական վարույթ է հարուցել կենցաղային տեխնիկա արտադրող երեք ընկերությունների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են կենցաղային տեխնիկայի վաճառքով, երեքշաբթի լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Նրա խոսքով` հերթական նիստի արդյունքում հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել այս երեք ընկերությունների նկատմամբ։
Շաբոյանը նշեց, որ «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունները կարճ հաղորդագրություններ են ուղարկել քաղաքացիներին, որտեղ նշված է եղել, թե գնումներ կատարելու դեպքում հաճախորդը մինչև 100 հազարի չափով զեղչ կստանա։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ ակցիան աննախադեպ է։
Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը պարզել է, որ զեղչը տարածվել է որոշակի անուն ապրանքների վրա, և ակցիան էլ աննախադեպ չի եղել։

Ինչ վերաբերում է «Վեգա» խանութին, ապա նախատոնական ժամանակահատվածում հայտարարություն էր տարածել, թե հաճախորդներին մինչև 110% զեղչ է տրամադրում, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, իրական չէ։-0-