ՀԾԿՀ–ն 15 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
30.07.2014,
18:09
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի 15 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի 15 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը:
Ինչպես հայտնում է ՀԾԿՀ–ի պաշտոնական կայքը, տուգանքը դրվել է սահմանված ժամկետներում Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքը ցանցին չմիացնելու համար։
ՀԷՑ–ն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը Հանձնաժողովում կամ Հայաստանի վարչական դատարանում դրա` ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ: -0-