Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

18.05.2020, 12:49
Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, EasyPay վճարահաշվարկային ընկերությունը և Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը: Այս մասին հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ Յունիբանկի հաճախորդները կարող են իրականացնել վարկի մարումներ և փոխանցումներ իրենց բանկային հաշիվներին EasyPay-ի ավելի քան 2000 տերմինալներով և Easywallet հավելվածով։ Բոլոր վճարումներն կատարվում են օնլայն ռեժիմում՝ հաշված րոպեների ընթացքում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընկերությունների միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկելու վճարման ևս մեկ՝ հարմար և արագ տարբերակ, նվազեցնելով կանխիկի հետ շփումը:

Բանկի հաղորդագրության համաձայն, ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և միջնորդավճարներին կարելի է ծանոթանալ www.easypay.am կայքում։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-