Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Utair ավիաընկերությունն ապրիլի 21–ից Մոսկվա–Երևան չվերթեր կիրականացնի 49 եվրո նվազագույն սակագնով

16.04.2014, 16:08
«ՅուՏեյր» (UTair Aviation) ավիաընկերությունը 2014 թվականի ապրիլի 21–ից Մոսկվա–Երևան միջազգային չվերթեր կիրականացնի, ասվում է ավիաընկերության կայքում։
Utair ավիաընկերությունն ապրիլի 21–ից Մոսկվա–Երևան չվերթեր կիրականացնի 49 եվրո նվազագույն սակագնով
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՅուՏեյր» (UTair Aviation) ավիաընկերությունը 2014 թվականի ապրիլի 21–ից Մոսկվա–Երևան միջազգային չվերթեր կիրականացնի, ասվում է ավիաընկերության կայքում։

Թռիչքները քաղաքների միջև կիրականացվեն ամեն օր Boeing 737-500 ինքնաթիռով` Մոսկվայից ժամը 11։10–ին մեկնումով, Երևանից` 15։55-ին (յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղական ժամանակը)։ Թռիչքի տևողությունը կկազմի 3 ժամ 5 րոպե, հետադարձ ճանապարհը` 2 ժամ 55 րոպե։

«Ավիաընկերության կայքում մեկնումից ավելի քան 3 օր առաջ տոմսի գնման դեպքում նվազագույն սակագինը կկազմի 49 եվրո, իսկ մեկնումից երեք ու պակաս օրերի դեպքում` 69 եվրո»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի քաղաքներից դեպի Երևան (Մոսկվայով) ավիաընկերության կայքում տոմսեր գնելու դեպքում մինչև 2014 թվականի մայիսի 31–ը գործում են հատուկ տրանսֆերային սակագներ։

«ՅուՏեյր» ավիաընկերությունն ավիափոխադրումների ռուսական շուկայի եռյակում է։ 2013 թվականին ընկերության ինքնաթիռները տեղափոխել են 9 625 295 ուղևոր («ՅուՏեյր» խմբի օդանավերը` 10 413 803 ուղևոր)։«ՅուՏեյրն» ունի ավելի քան 150 ինքնաթիռ։ Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում 110 ուղղություններով։ Ընկերության հիմնական օդանավակայանը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանն է, որտեղից օրական կատարվում է ավելի քան 100 չվերթ։ -0-