Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Վեոլիա ջուր»–ը և Ջրային կոմիտեն կկատարեն շուրջ 11 մլրդ դրամի ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով․ ՀԾԿՀ

05.08.2025, 18:24
Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ
«Վեոլիա ջուր»–ը և Ջրային կոմիտեն կկատարեն շուրջ 11 մլրդ դրամի ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով․ ՀԾԿՀ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև սույն թվականի հուլիսի 16-ին Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ, հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտեն; 

Համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։ 

Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (Վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և Վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով), ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։ 

ՀԾԿՀ–ից նշում են, որ այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասկան դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։ 

Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։