Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը

23.08.2024, 11:21
Հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ
Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվեց նոր հասցեում: Մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Աշտարակ» մասնաճյուղի նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 1, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
 
Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ և ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ և որակյալ սպասարկում։

Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ: