Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2016թ.–ի ավարտը Մոսկվայում բրենդային հյուրանոցների շուկան կարող է աճել 40%–ով
26.09.2013,
11:06
Մինչև 2016թ.–ի ավարտը Մոսկվայում բրենդային հյուրանոցների շուկան կարող է աճել 40 տոկոսով։ Այդ կանխատեսումը ներկայացված է Ռուսաստանի և ԱՊՀ–ի հյուրանոցային շուկայի տեսության մեջ, որը պատրաստվել է Jones Lang LaSalle ընկերության կողմից, հաղորդում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016թ.–ի ավարտը Մոսկվայում բրենդային հյուրանոցների շուկան կարող է աճել 40 տոկոսով։ Այդ կանխատեսումը ներկայացված է Ռուսաստանի և ԱՊՀ–ի հյուրանոցային շուկայի տեսության մեջ, որը պատրաստվել է Jones Lang LaSalle ընկերության կողմից, հաղորդում է РБК–ն։
Այսօր մայրաքաղաքում գործում է 36 բրենդային հյուրանոց (շուրջ 11 հազար համար), իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում հայտարարվել է, որ ևս 4,5 հազար համար է բացվելում, առավելապես` էկոնոմ և միջին կարգի, տեղեկացրել է Ռուսաստանի և ԱՊՀ–ի Jones Lang LaSalle ընկերության հյուրանոցային բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Դևիդ Ջենքինսը։ «Մոսկվան Ռուսաստանում առանցքային հյուրանոցային շուկա է համարվում ինչպես գործարարների, այնպես էլ ներդրողների համար»,– ավելացրել է նա։
Տեսության համաձայն, մոսկովյան հյուրանոցների ծանրաբեռնվածությունը գերազանցել է բոլոր հատվածների մինչճգնաժամային մակարդակը, բացառությամբ Upper Upscale–ի (բարձրագույն գնային հատվածի վերին շեմը)։ 2008թ.–ին այդ օբյեկտների ծանրաբեռնվածությունը կազմում էր 70,4 տոկոս, այն դեպքում, որ զգալի աճ ցուցաբերող մրցակցության պատճառով այնպիսի օբյեկտների, ինչպիսին են` Royal Hotel Moscow, InterContinental Moscow Tverskaya և այլն, բացումից հետո այն գտնվում է 62 տոկոսի մակարդակում։
Միաժամանակ Սանկտ Պետերբուրգի շուկային առաջվա պես բնորոշ է բարձր սեզոնայնությունը։ Այսօր, ըստ Jones Lang LaSalle–ի տվյալների, քաղաքում հաշվառված է 7,5 հազար բրենդային համար, որը կազմում է հյուսիսային մայրաքաղաքի հյուրանոցային գործարքների ընդհանուր ծավալի միայն 25 տոկոսը։ «2011թ.–ից քաղաքում շուկան զգալիորեն աճեց` հազար բրենդային համարով, ևս 800–ը պետք է բացվեն մինչև 2013թ.–ի ավարտը և հաջորդ տարի. այս ամենը Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային շուկայի ներդրումները գնման տեսանկյունից երկարաժամկետ են դարձնում։ Միաժամանակ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում մենք ներուժ ենք տեսնում էկոնոմ և միջին գնային հյուրանոցների հատվածում»,– տեղեկացրել է փորձագետը։
Մոսկվայի հյուրանոցային հատվածի ներդրումային շուկայում գլխավոր դեր է խաղում «տեղական» կապիտալը, ներառյալ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Ղազախստանի գնորդները, նշում են Jones Lang LaSalle–ից։ Միաժամանակ աճում է չինացի ներդրողների կողմից պահանջարկը, նույնիսկ «հեռակա» հետաքրքրություն է նկատվում մերձարևելյան գնորդների կողմից։ Ըստ Jones Lang LaSalle–ի փորձագետների, մոտ ապագայում Ռուսաստանի հյուրանոցային շուկայի հիմնական ներդրումները նախկինի պես տեղական կլինեն։ –0–