Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«ՎիպելԿոմը» 6 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 326 մլն դոլար է ներդրել՝ երկիրը բարձրացնելով համաշխարհային ՏՀՏ բնագավառի վերնախավ. Կլիմկո

07.11.2012, 15:53
«ՎիպելԿոմ» ընկերությունների խումբը հայկական շուկայում գտնվելու վեց տարվա  ընթացքում երկրի տնտեսությունում ավելի քան 326 մլն դոլար է ներդրել, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ («ՎիպելԿոմի» դուստր) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ՎիպելԿոմը» 6 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 326 մլն դոլար է ներդրել՝ երկիրը բարձրացնելով համաշխարհային ՏՀՏ բնագավառի վերնախավ. Կլիմկո
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎիպելԿոմ» ընկերությունների խումբը հայկական շուկայում գտնվելու վեց տարվա  ընթացքում երկրի տնտեսությունում ավելի քան 326 մլն դոլար է ներդրել, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ («ՎիպելԿոմի» դուստր) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք Հայաստանում մրցակցային և առաջադիմական կապի արդյունաբերության ստեղծման ուղղություն հռչակեցինք և դրա համար իրական և ծանրակշիռ ջանքեր ներդրեցինք: Մենք երկիրը տեխնոլոգիապես հետամնաց երկրների թվից բարձրացրեցինք համաշխարհային հեռահաղորդակցական բնագավառի վերնախավ»,- չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ ամփոփելով Հայաստանում ընկերության վեցամյա գործունեության արդյունքները;

Կլիմկոն նշեց, որ վեց տարվա ընթացքում երկրի բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 97 մլրդ դրամ, դրանցից ավելի քան 53 մլրդ դրամը վճարվել է 2009-2012թթ.-ին:

«Վստահորեն կարելի է ասել, որ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դժվար է նման ավանդ գտնել, որն արվել է հատկապես առևտրային կառույցի կողմից»,- ընդգծեց նա:

Գլխավոր տնօրենը նշեց նաև, որ ընկերության կողմից ավելի քան 13 հազար կմ լարային ենթակառուցվածքներ են կառուցվել, «որոնք արյան անոթների նման թափանցում են Հայաստանի ողջ տարածք՝ հյուսիսից մինչև հարավ»:
 
«Ֆիքսված և բջջային կապի բնագավառում մենք արմատապես վերականգնեցինք այն ողջ տնտեսությունը, որը մեզ էր հասել նախկին սեփականատերերից»,- ավելացրեց Կլիմկոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև՝ լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: -0-